Ինչպե՞ս է այն աշխատում
ԸՆՏՐԵ՛Ք
10 000, 15 000, 20 000 և 35 000 դրամ անվանական արժեքով նվեր քարտ։
ԳՆԵ՛Ք
Նվեր քարտ O'STIN-ի ցանկացած խանութում։
ՆՎԻՐԵ՛Ք
Նվեր քարտով կարելի է վճարել O'STIN-ի բոլոր խանութներում։
ՉԳԻՏԵ՞Ք՝ ԻՆՉ ՆՎԻՐԵԼ
ՆՎԻՐԵ՛Ք ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Հարց ու պատասխան
Նվեր քարտի վաճառքի և ընդունման կանոններն ամբողջությամբ՝

1. «O'STIN» նվեր քարտը (այնուհետև՝ Քարտ, Նվեր քարտ) պլաստիկ քարտ է, որը հավաստում է այն Ներկայացնողի՝ Հայաստանի Հանրապետությունում «O'STIN» խանութների տեսականուց միանվագ կարգով Քարտի անվանական արժեքի սահմաններում ցանկացած ապրանք ընտրելու և ստանալու իրավունքը՝ Քարտի գործողության ընթացքում: Քարտն ունի համար, անվանական արժեք և գործողության ժամկետ, որոնք նշված են քարտի դիմերեսին: «O'STIN» խանութների հասցեների մասին տեղեկությունը հասանելի է www.ostin.am կայքում:

2. Քարտը հանդիսանում է Վաճառողի սեփականությունը և օգտագործումից հետո վերադարձվում է նրան:

3. Քարտն օգտագործելի է՝ ըստ ներկայացման, և չի պահանջում Ներկայացնողի անձի հաստատում: Հետևաբար, կորստի դեպքում Քարտը չի արգելափակվում և չի վերականգնվում: Այն դեպքերում, երբ Քարտը կորստի, գողացվելու, փչանալու հետևանքով հնարավոր չէ նույնականացնել, Քարտը չի վերականգնվում, չի փոխարինվում նորով, իսկ Քարտի անվանական արժեքին համարժեք դրամական միջոցները Ձեռք բերողին (Ներկայացնողին) վերադարձի ենթակա չեն:

4. Քարտը ենթակա չէ դրամական համարժեքի հետ փոխանակման:

5. Քարտի փաստացի օգտագործումը (Քարտը գնելը կամ այն ներկայացնելը խանութում ապրանքի դիմաց վճարում կատարելու համար) նշանակում է, որ Ձեռք բերողը և/կամ Ներկայացնողը ծանոթացել են և համաձայն են Նվեր քարտի օգտագործման կանոններին: «O'STIN» նվեր քարտը ձեռք բերող կամ ստացող անձի՝ Նվեր քարտի օգտագործման կանոնների հետ՝ ընդհանուր առմամբ, կամ դրանց առանձին դրույթների հետ անհամաձայնության դեպքում խորհուրդ է տրվում հրաժարվել Նվեր քարտը ձեռք բերելուց կամ ստանալուց:

6. Գործողության ժամկետը լրանալուց հետո Քարտը դառնում է անվավեր, իսկ այն Ձեռք բերողը (Ներկայացնողը) կորցնում է այն օգտագործելու իրավունքը: Ձեռք բերված Քարտը փոխանակման և վերադարձի ենթակա չէ, դրա դիմաց վճարված դրամական միջոցները չեն վերադարձվում:

7. Եթե Քարտը չօգտագործվի այն Ձեռք բերողի (Ներկայացնողի) կողմից Քարտի գործողության ամբողջ ընթացքում, ապա կանխավճարը վերադարձի ենթակա չէ:

8. Քարտը գործում է դրա ձեռքբերման հաջորդ օրվանից:

9. Քարտը կարող է օգտագործվել միանվագ կարգով դրա գործողության ընթացքում ապրանք ստանալիս՝ հաշվի առնելով դրա անվանական արժեքի նշված չափը.
– եթե Քարտը Ներկայացնողի կողմից ստացվող ապրանքների ընդհանուր գինը ցածր է Քարտի անվանական արժեքից, ապա Վաճառողը Ներկայացնողին Քարտի անվանական արժեքի մնացած մասը չի վերադարձնում,
– եթե ընտրված ապրանքի (ապրանքների) գինը ցածր է Քարտի անվանական արժեքից, ապա մնացորդը դրամական միջոցների ձևով չի վճարվում,
– եթե ընտրված ապրանքի (ապրանքների) գինը գերազանցում է Քարտի անվանական արժեքը, ապա Ներկայացնողը պետք է վճարի պակասող գումարը: Մի քանի Քարտերի անվանական արժեքների գումարումը թույլատրելի է:

10. Քարտով ստացված ապրանքը ենթակա է փոխանակման և վերադարձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

11. Քարտով վճարված ապրանքը վերադարձնելու դեպքում Քարտի անվանական արժեքը չի վերադարձվում. հնարավոր է փոխանակում այլ ապրանքի հետ, կամ «O'STIN» նոր Նվեր քարտի ստացում ամենամոտ ավելի փոքր անվանական արժեքով այն դեպքում, երբ Նվեր քարտի անվանական արժեքը տարբերվում է Նվեր քարտի սկզբնական անվանական արժեքից: Նոր Նվեր քարտի գործողության ժամկետը պետք է լինի ոչ պակաս, քան սկզբնական Նվեր քարտի գործողության ժամկետը, եթե խանութում առկա են տվյալ ժամկետով Քարտեր: Հակառակ դեպքում տրամադրվում են Քարտեր՝ խանութում առկա առավելագույն ժամկետով:

12. Վաճառողն իրավունք է վերապահում փոփոխել Նվեր քարտի օգտագործման կանոնները: Թարմացվող տեղեկությունները զետեղվում են www.ostin.am կայքում:


13. «Օսթին» ՍՊԸ, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Գայի պողոտա 16, 2-րդ հարկ, տարածք 2-46: ՀՎՀՀ՝ 00212213:

14. Քարտի միջոցով ապրանքների վաճառքի հետ կապված հարցերով տեղեկատու հեռախոսահամար՝ +37460701013: