Ներկայացեք խանութ:
Ներկայացրեք գնված ապրանքի անդորագրերը:
Փոխանակեք այն այլ ապրանքի հետ կամ ստացեք գումարը:
.........
.........
Քայլ 1
Քայլ 2
Քայլ 3
Պատշաճ որակի ապրանքի վերադարձը
Գնման (ապրանքի հանձնման) օրվանից տասնչորս օրվա ընթացքում՝ դուք իրավունք ունեք ապրանքը վերադարձնել կամ դրանք փոխանակել այլ չափերի, ձևի, տեսքի, ոճի, գույների կամ կոմպլեկտայնության նմանատիպ ապրանքի հետ, եթե ապրանքը Ձեզ չի համապատասխանում նշված բնութագրերով:
    ԿԱՐԵՎՈՐ Է։ Պատշաճ որակի ապրանքի վերադարձը հնարավոր է հետևյալ պայմաններով
    Պատշաճ որակի ապրանքների վերադարձը հնարավոր է, եթե ՝
    • ապրանքը չի օգտագործվել,
    • պահպանված է ապրանքի ապրանքային տեսքը
    • պահպանված են ապրանքի սպառողական հատկությունները։
      Ապրանքների վերադարձը կամ փոխանակումն իրականացվում է առևտրային օբյեկտի աշխատանքային ժամերին։
        Ապրանքի փոխանակման կամ վերադարձման դեպքում՝ Սպառողը պարտավոր է ապրանքը վերադարձնել սպառողական փաթեթավորմամբ, եթե ապրանքը վաճառվել է այդպիսի փաթեթավորմամբ:
          Ապրանքի փոխանակման կամ վերադարձման վերաբերյալ Սպառողի պահանջը ենթակա է բավարարման, եթե առկա են ապացույցներ այն՝ տվյալ վաճառողից գնելու վերաբերյալ:
            Ապրանքի վերադարձի պայմանները
              Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձը
              Ոչ պատշաճ որակի ապրանքի իրացման դեպքում, եթե դրա թերությունները վաճառողի կողմից հայտարարված չեն եղել, Սպառողն իրավունք ունի, իր ընտրությամբ, պահանջել՝
              • ոչ պատշաճ ապրանքի փոխարինում պատշաճ որակի ապրանքներով,
              • ապրանքի գնի համաչափ նվազեցում,
              • ապրանքի թերությունների անհապաղ և անհատույց վերացում,
              • ապրանքի թերությունների վերացման համար կատարված ծախսերի փոխհատուցում:

                  Ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձը հնարավոր է պայմանով, որ պահպանվել է նշված ապրանքի գնման փաստը և պայմանները հաստատող փաստաթուղթ (օրինակ` դրամարկղային անդորագիր): Եթե ապրանքի գնման փաստը հաստատող փաստաթուղթ առկա չէ, ապա ապրանքի փոխանակումը կամ վերադարձը կկատարվի, եթե Սպառողն ապացուցի ապրանքի ձեռքբերման փաստը տվյալ վաճառողից:
                    Վաճառողն ընդունում է ոչ պատշաճ որակի ապրանքը Սպառողից և, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է ապրանքի որակի ստուգում, այդ թվում` վերանորոգող կազմակերպության ներգրավմամբ:
                      Վերոնշյալ պահանջները ներկայացնելու փոխարեն, Սպառողն իրավունք ունի լուծել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը և պահանջել ապրանքի դիմաց վճարված գումարի վերադարձ:
                        Եթե Սպառողի և վաճառողի միջև վեճ է ծագում ապրանքների թերությունների առկայության և դրանց առաջացման պատճառների վերաբերյալ, ապա վաճառողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում է ապրանքի փորձաքննություն: Փորձաքննության տեղի և ժամանակի մասին՝ Սպառողը գրավոր կամ բանավոր ծանուցվում է:
                          Ապրանքի վերադարձը Օսթին
                          Վերադարձ կատարելու համար Դուք պետք է դիմեք «Օսթին» խանութի աշխատակիցներին: Դուք պետք է ձեր հետ ունենաք դրամարկղային անդորագիր կամ ապրանքը անմիջապես վաճառողից ձեռք բերելու փաստը հավաստող այլ փաստաթուղթ:
                              Դրամական միջոցների վերադարձի պայմանները
                              Բանկային քարտին դրամական միջոցների հաշվեգրման ժամկետները կախված են ստացող բանկի ներքին կանոնակարգերից։ Դրամական միջոցների մուտքագրման ժամկետները մոտավոր կարող են կազմել 3-ից մինչև 5 բանկային օր: Կանխիկ դրամական միջոցները վերադարձվում են խանութում ապրանքի վերադարձի պահին։