Բարի գալուստ
O'STIN ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
1 ՄԻԱՎՈՐԸ ՀԱՄԱՐԺԵՔ Է 1 ԴՐԱՄԻՆ
ՕԳՈՒՏ՝ մինչև 30%
ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Քայլ 1
ԳՐԱՆՑՎԵՔ


խանութի դրամարկղում
Քայլ 2
ԿԱՏԱՐԵՔ ԳՆՈՒՄՆԵՐ


նույնականացվեք դրամարկղում ամեն անգամ գնումներ կատարելիս
Քայլ 3
ԿՈՒՏԱԿԵՔ ՄԻԱՎՈՐՆԵՐ


125-ից մինչև 250 Քեշբեք միավոր՝ կտրոնում յուրաքանչյուր ամբողջական 2500 դրամի համար
Քայլ 4
ՎՃԱՐԵՔ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՎ

կուտակված միավորներով կարող եք վճարել գնման արժեքի մինչև 30%-ը*
ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
  • O'STIN ԲՈՆՈՒՍ
    Անվճար գրանցում դրամարկղում՝ ցանկացած գնման դեպքում
    125 Քեշբեք միավոր յուրաքանչյուր ամբողջական 2500 դրամի համար՝ ապրանքը լրիվ գնով գնելու դեպքում
  • O'STIN ԲՈՆՈՒՍ ՊԼՅՈՒՍ
    Այս մակարդակին անցում է կատարվում, երբ Ձեր գնումների գումարը գերազանցում է 100 000 դրամը:
    175 Քեշբեք միավոր յուրաքանչյուր ամբողջական 2500 դրամի համար՝ ապրանքը լրիվ գնով գնելու դեպքում
  • O'STIN ԲՈՆՈՒՍ ՍՈՒՊԵՐ
    Այս մակարդակին անցում է կատարվում, երբ Ձեր գնումների գումարը գերազանցում է 200 000 դրամը:
    250 Քեշբեք միավոր յուրաքանչյուր ամբողջական 2500 դրամի համար՝ ապրանքը լրիվ գնով գնելու դեպքում
Որտե՞ղ է գործում «O'STIN» ակումբային ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության բոլոր «O'STIN» խանութներում:
Ինչպե՞ս կուտակել Միավորներ:
  • նույնականացում անցեք դրամարկղում՝ «O'STIN» խանութներում ամեն անգամ գնումներ կատարելիս:
  • Ստացեք 125-ից մինչև 250 քեշբեք միավոր՝ կտրոնում յուրաքանչյուր ամբողջական 2500 դրամի համար: Քեշբեք միավորները հաշվեգրվում են հաջորդ իսկ օրը։
  • Քեշբեք միավորներ չեն հաշվեգրվում արդեն զեղչված ապրանքների և գնման արժեքի՝ քեշբեք միավորներով վճարված մասի համար:
  • Ապրանքը խանութ վերադարձնելու դեպքում՝ դրա համար հաշվեգրված քեշբեք միավորները չեղարկվում են:
Ինչպե՞ս իմանալ քեշբեք միավորների քանակը:
Խանութի դրամարկղում։

Քեշբեք միավորների վավերականության ժամկետը։
Ամեն տարի մարտի 11-ին քեշբեք միավորների չծախսված մասը չեղարկվում է: Հունվարի 1-ից մինչև մարտի 10-ը հաշվեգրված քեշբեք միավորները չեն չեղարկվում, այլ տեղափոխվում են հաջորդ ժամանակահատված՝ մինչև հաջորդ տարվա մարտի 11-ը: