նորություններ

Շնորհավորական միավորներ Ծննդյան օրվա առթիվ

ԱԿՑԻԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. 2022 թվականի օգոստոսի 05-ից Ակումբային ծրագրի յուրաքանչյուր մասնակցին իր Ծննդյան օրը ավտոմատ կերպով տրամադրվում է 2000 ԲՆՄ։ Ակցիայի շրջանակներում ԲՆՄ-ների տրամադրման համար Մասնակցից լրացուցիչ գործողություններ չեն պահանջվում։

2. Մասնակցի ծննդյան օր է համարվում Ակումբային ծրագրում գրանցվելիս նշված ամիս, ամսաթիվը։ Յուրաքանչյուր մասնակցին 2000 ԲՆՄ-ի տրամադրումը, համապատասխանաբար, տեղի է ունենում ամեն տարի՝ Ակումբային ծրագրի տվյալների բազայում Մասնակցի ծննդյան օրվա մասին տեղեկատվության առկայության (տվյալների մշակման և Ակումբային ծրագրի տվյալների բազայում դրանց մուտքագրման համար պահանջվում է 1 օր՝ Ակումբային ծրագրում գրանցվելու պահից) և Ակումբային ծրագրից մասնակցի դուրս չգալու (Ակումբային ծրագրում մասնակցի արգելափակման բացակայության) պայմանով։

3. Ծննդյան օրվա առթիվ տրամադրվող 2000 ԲՆՄ-ները կարող են օգտագործվել դրանց տրամադրման պահից (տրամադրման օրը ներառյալ) 30 օրացույցային օրվա ընթացքում։

4. Ծննդյան օրվա առթիվ տրամադրվող ԲՆՄ-ների վրա տարածվում են բոնուսային
միավորների օգտագործման բոլոր համապատասխան կանոնները՝ Ակումբային ծրագրի պայմանների համաձայն։

5. ԲՆՄ-ներով կարելի է վճարել գնման գումարի (կտրոնի արժեքի) առավելագույնը 30%-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր O`STIN խանութներում։

6. ԲՆՄ-ները կարող են օգտագործվել բազմակի, այսինքն՝ ԲՆՄ-ների վավերականության ժամկետի ողջ ընթացքում կարելի է դրանցով վճարել գնումների 30%-ը՝ տարբեր օրերին և տարբեր խանութներում։